Իրանն ու Պակիստանը համաձայնության են եկել համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ․ Իրանցի գեներալ

Իրանական և պակիստանյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դրական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այդ թվում ՝ ապագայում ինչպես Պակիստանի, այնպես էլ Իրանի տարածքային ջրերում համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումը», – ասել է Բաղերին:

Գլխավոր շտաբի պետը նաև ասաց, որ Պակիստանի նավատորմը կմասնակցի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ զորավարժություններին, որոնք նախատեսված են 2021 թվականի վերջին – 2022 թվականի սկզբին: