Մահացել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մահացել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը։ Նա ավտովթարի էր ենթարկվել սեպտեմբերի 5-ին։

Լեռնիկ Ղազարյանը ծնվել է 2000թ հուլիսի 21-ին, Գյումրիում։ Նա «Շիրակ» ՖԱ-ի սան էր, իսկ 2017թ մեկ հանդիպում էր անցկացրել Հայաստանի Մ-18 հավաքականում։