Զգո՞ւմ եք՝ պետությունը որն է, այլ երկրի հետ ինտենսիվ ու արդյունավետ աշխատելը ոնց է լինում․ Իրանագետ

Երբ սկսվեց Իրան-Ադրբեջան լարվածությունը, Բաքվից հնչեցին տարատեսակ հայտարարություններ՝ հնարավոր առճակատման դեպքում Պակիստանի կողմից Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

Դրան հետևեց Իրանի աշխատանքը, ինչից շատ չանցած Պակիստանը հայտարարեց, որ զորավարժությունների ժամանակ Ադրբեջանում գտնվող իր զորքերը հետ է տանում Պակիստան։

Այնուհետև տեղի ունեցավ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի այցը Իսլամաբադ, հանդիպումը պակիստանյան բարձրաստիճան հրամկազմի հետ, ինչին էլ հետևեց վերջինիս հայտարարությունը, որ Իրանն ու Պակիստանը պատրաստվում են իրականացնել համատեղ զորավարժություն։

Զգո՞ւմ եք՝ պետությունը որն է, այլ երկրի հետ ինտենսիվ ու արդյունավետ աշխատելը ոնց է լինում։

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։