ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հարավային Կովկասի երկրներ

ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Այս մասին Կոլոմինան գրել է Twitter- ի իր միկրոբլոգում:

«Ես անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս ուղևորությանը, որտեղ կայցելեմ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, իմ նոր` Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ -ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում, որպեսզի ամրապնդեմ ՆԱՏՕ -ի ներգրավվածությունը Կովկասում», – գրել է նա: