ՀՀԿ շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական և ազգային ընդդիմադիր դաշտի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը

«Հանրապետական կուսակցությունն ազգային պետության կերտման կուսակցություն է»։

Աշոտ Նավասարդյան

Հանրապետականը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական և ազգային ընդդիմադիր դաշտի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը, և դա արդեն աներկբա է։

Եվ այս երեքուկես տարվա փորձություններից, դժվարություններից և շատ դեպքերում նաև ռեպրեսիաներից հետո և զուգահեռ՝ ՀՀԿ-ն ապացուցել է, որ և՛ ասելիք ունի, և՛ անելիք։

Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների առջև շատ լուրջ մարտահրավերներ և սպառնալիքներ կան, և այսօր ավելի քան կարևոր է ազգային գաղափարախոսություն դավանող քաղաքական ուժի ակտիվ աշխատանքը։

Այն քաղաքական ու պետական գործիչները, որոնք իրենց մեծ լուման են ներդրել Հայաստանի պետականության զարգացման ու կայացման գործում, Արցախյան առաջին և 2016-ի ապրիլյան պատերազմների հաղթանակի ճարտարապետներն են եղել, նրանք պետք է և՛ ասելիք ունենան, և՛ անելիք ։

Եվ պետակենակենտրոն քաղաքացին կարիք ունի առաջնորդվելու նրանց ,այլ ոչ թե ձախողված պոպուլիստների կամ քաղաքական գործունեությունը բիզնես նախագիծ պատկերացնող վերազգային «լեգեոներների» խոսքով։

Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան էջից