ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս

Սեպտեմբերի 22-ին դիմել եմ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ նպատակ ունեմ այցելել սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը։

ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։

ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս։ Խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել։

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից