Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը մարտական գործողություններով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։

Երեկ՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Այսօր ևս Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ վարք դրսևորել՝ կրակ արձակելով Արցախում սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում թշնամին մարտական գործողություններով ու ագրեսիա սանձազերծելով։ Արման Ղուկասյանի կարծիքով՝ պաշտոնական Բաքուն այդպիսով փորձում է ապակայունացնել տարածաշրջանը իր օգտին, որպեսզի կարողանա հնարավորինս շատ տարածքային նվաճումներ ունենալ և իր այդ նպատակում աջակցություն է ստանում Թուրքիայից։ Մյուս կողմից ռուս խաղաղապահների առաքելությունը կասկածի տակ դնելով, թե նրանք չեն կարողանում ապահովել իրենց գործառույթները, փորձում է Արցախի ու Ադրբեջանի սահմանային հատվածում թուրքական զորքի տեղակայման համար պատրվակներ ստեղծել։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք հայ-ռուսական հարաբերություններից՝ տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած շահերի դիրքից։ Ըստ նրա՝ Ռուսաստանը բավականին բարդ իրավիճակում է և պարտադրված է զերծ մնալ կտրուկ քայլերից, որպեսզի կարողանա տարածաշրջանում հնարավորինս կայուն վիճակ պահպանել։ Թե ինչու է Ռուսաստանը նման դիրքորոշում ցուցաբերում, ըստ Արման Ղուկասյանի՝ ընկալելի է, սակայն անհասկանալի է, թե Հայաստանում իշխանությունը զավթածներն ինչ դիրքորոշում ունեն մեր պետության հետ կապված, ապագայի ի՞նչ տեսլական ունեն։ Փաստ է, որ նրանք այսօր բացարձակ չեն զբաղվում Հայաստանի արտաքին քաղաքականությամբ՝ մեր պետությունը ներկայացնելով իբրև պետականություն, ինքնիշխանություն չունեցող տարածք։

Խոսեցինք նաև Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության աղավնու դերը ստանձնելու մասին, այն դեպքում, երբ տարածաշրջանի պետությունները պատրաստվում են հնարավոր պատերազմի, մեր թշնամի Ադրբեջանը պատերազմ հրահրելու քայլեր է անում, իսկ Փաշինյանը նրան խաղաղության օրակարգի շուրջ բանակցելու կոչեր է անում։

Մանրամասները՝ տեսանյութում