Թող ոչ ոք չասի, թե հնարավոր չէր մեկ տարվա ընթացքում դիրքերը կահավորել

Այն, որ աշխարհաքաղաքական կիզակետում ենք, դա գաղտնիք չէ, դրա մասին անգամ զգուշացրել եմ շատ անգամ, բայց դա չի նշանակում, որ պետք է ասենք, այ աշխարհաքաղաքական կիզակետում ենք, դրա համար է այսպես։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Մեկ տարվա ընթացքում ամեն ինչի վրա փող ծախսեցինք, ամեն ինչ ուռճացրեցինք, բացի ամենակարևորից։ Թող ոչ մեկը չասի, թե հնարավոր չէր մեկ տարվա ընթացքում դիրքերը կահավորել։ Այդ ընտրությունների վրա ծախսվող միլիարդները, այդ պարգևավճարների վրա ծախսվող միլիարդները, այդ ցոփ ու շվայտ հանգստի վրա ծախսվող միլիարդները մեկտեղեիք ու կահավորեիք դիրքերը…

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից