Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի․ Արցախի ՄԻՊ

Այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողներին, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի։

Ներկա պահին մարտական գործողություններ չեն ընթանում»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, հայտնում է  ԱՀ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը։