Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ԱՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:

Պաշտոնապես հայտարարում ենք , որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն