ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության՝ ազգային վիզայի հերթագրման ցուցակներում շատ գրանցումներ ջնջվել են․ հայտարարություն

Տեխնիկական խափանման պատճառով Գերմանիայի դեսպանության՝ ազգային վիզայի հերթագրման ցուցակներում, ցավոք, շատ գրանցումներ ջնջվել են, տեղեկացնում է դեսպանատունը։

«Եթե Դուք հերթագրման ցուցակներից որևէ մեկում գրանցվել եք 11.10.2021թ. կամ ավելի վաղ և դեռ չեք ստացել պայմանավորվածություն (օր, ժամ), ուրեմն Ձեր գրանցումը, ցավոք, ջնջվել է: Դեսպանությունը Ձեր ներողամտությունն է հայցում պատճառած անհարմարությունների համար և խնդրում նորից գրանցվել համապատասխան ցուցակով: Շնորհակալություն՝ խնդրին ըմբռնումով մոտենալու համար»,- գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում: