«Ինստագրամի» աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Ըստ Downdetector կայքի տվյալների, որը վերահսկում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների խափանումներն ու անջատումները, մի շարք երկրներից «Ինստագրամ»  սոցիալական ցանցից օգտվողները բողոքում են ծառայության խափանումներից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Սոցիալական ցանցը խափանվել է Մոսկվայի ժամանակով մոտ 12.35 -ին: Խնդիրների մասին հիմնականում հայտնում են ԱՄՆ-ի օգտատերեը, որոշ վթարներ գրանցվել են Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում ՝ Գերմանիայում, Նիդեռլանդներում, Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում:

Ըստ Downdetector-ի, օգտվողների մեծ մասը բողոքում է հավելվածի աշխատանքից, խնդիրներ կան նաև սերվերին միանալու, նորությունների հոսքի ցուցադրման, կայքի աշխատանքի հետ: