Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն այցելել է Եռաբլուր

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն այցելել է Եռաբլուր: Ինչպես հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը, ֆրանսիացի դիվանագետը գրառում է կատարել «Թվիթերում»:

«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին»,- գրել է դեսպանը»