Լավրովն ու Միրզոյանը հանդիպում են անցկացնում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Վերջերս մենք ձեզ հետ մանրամասն զրուցեցինք Մոսկվայում, բայց այսօր մենք կարող ենք դիտարկել երկկողմ և, իհարկե, տարածաշրջանի լրացուցիչ հարցեր: Ղարաբաղը միշտ պետք է վայելի մեր ուշադրությունը»,- ասել է Լավրովը՝ հանդիպման մեկնարկին։

Սպասվում է, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում: