Բեյրութում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա վեց զոհ, 60-ից ավելի վիրավոր

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Թայունի թաղամասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ,  https://ria.ru/20211014/beyret-1754551851.html հայտնել է Al-Mayadeen-ը:

«Ըստ բժշկական աղբյուրների՝ Թայունի թաղամասում տեղի ունեցած հրաձգությունից զոհերի թիվը հասել է վեցի, ավելի քան 60-ը վիրավորվել են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի Բեյրութի Բադարո թաղամասում փոքր զենքով կրակ էր բացվել ցուցարարների ուղղությամբ, երբ նրանք շարժվում էին դեպի Արդարադատության պալատ: Լիբանանի բանակը հայտարարել է, որ փնտրում է նրանց, ովքեր կրակել են ցուցարարների վրա: Բանակում նաև հայտնել են, որ կրակ են բացելու Բեյրութի փողոցներում նկատված ցանկացած զինված անձի ուղղությամբ: Բանակը հայտարարել է, որ փորձում է բացահայտել և չեզոքացնել կրակի աղբյուրները:

Հինգշաբթի առավոտյան շիական կուսակցությունների կողմնակիցները սկսեցին հավաքվել Թայունիում՝ զանգվածային ցույցին մասնակցելու համար, որի պահանջն է հեռացնել Բեյրութի նավահանգստում 2020 թվականի պայթյունի գործով գլխավոր դատավոր Թարեք Բիթարին: