Մինսկում սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետները նշել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի քննարկման անհրաժեշտությունը:

Ավելի ուշ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: «Վերջերս մենք ձեզ հետ մանրամասն զրուցեցինք Մոսկվայում, բայց այսօր մենք կարող ենք դիտարկել երկկողմ բնույթի լրացուցիչ հարցեր, և, իհարկե, տարածաշրջանը: Ղարաբաղը միշտ պետք է լինի մեր ուշադրության կենտրում»,-հանդիպման սկզբում ասել է Լավրովը։

Սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում։