Զբոսաշրջիկներին երբեմն սխալ տեղեկություններ են տրվում Հայաստանի, մեր հուշարձանների մասին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պատմաբան, զբոսավար Բագրատ Մովսեսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք զբոսաշրջության ոլորտում առկա վիճակից, վերահսկվո՞ւմ է արդյոք այն պետության կողմից զբոսաշրջության կոմիտեն որքանո՞վ է կատարում իր ստանձնած գործառույթները։ Բագրատ Մովսեսյանի ներկայացմամբ՝ այնպիսի տպավորություն է՝ ասես պետությունը ձեռքերը լվացել է զբոսաշրջության ոլորտից, պատասխանատվություն չի կրում և չի համագործակցում մասնավորի հետ։

Ի՞նչ վիճակում են պատմամշակութային հուշարձանները, արդյո՞ք դրանք ներկայանալի են օտար զբոսաշրջիկների համար։ Հաղորդման հյուրն ասաց, որ շատ հուշարձաններ անմխիթար վիճակում են, դեռևս որոշ կիսաքանդ եկեղեցիներ արոտավայրեր են անասունների համար։

Պատմաբանը հարց բարձրացրեց զբոսավարների որակավորման մասին՝ ասելով, որ հաճախ նրանք հայոց պատմություն չգիտեն և սխալ են ներկայացնում մեր երկիրը, մեր պատմությունը՝ ջուր լցնելով թշնամիների ջրաղացին։ Ի՞նչ է արվում դա կանխելու համար։ Ժամանակին խնդիր դրվեց զբոսավարներին լիցենզավորելու մասին, սակայն այդպես էլ ոչինչ չարվեց այդ ուղղությամբ։ Գուցե այդկերպ հնարավոր լիներ մաքրե՞լ ոլորտը, եթե արդյունավետ գործիքակազմ մշակվեր կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում