Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կիրագործեն ԼՂ շուրջ համաձայնագրի դրույթները․ Մատվիենկո

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկատարեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, տնտեսական փոխազդեցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագրի դրույթները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, իհարկե, մենք ցանկանում ենք, որ համաձայնությունը կատարվի, որպեսզի տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց լինի։ Այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը», – ասել է Դաշնության խորհրդի խոսնակը Եվրասիական կանանց ֆորումի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ: