Արարատ Միրզոյանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-15-ը կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

ՀՀ ԱԳՆ-ը տեղեկացնում է, որ Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ: