Իրանում ՀՀ նոր դեսպան ունենք

Քիչ առաջ հայտնի դարձավ որ Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Այժմ հայտնի է, թե ովէ  փոխարինելու նրան այդ պաշտոնում։ Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Իրանում ՀՀ դեսպանէ  նշանակվել Արսեն Ավագյանը։

Հրամանագրում, մանսավորապես , ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)։