Ոչ մի բան առայժմ ավարտված չէ, ավելի շուտ անցել է՝ քրոնիկ դիմակայության փուլ

Ինչպես և կանխատեսել ենք, իրանա-ադրբեջանական լարվածությունը գնում է դեպի թուլացում։

Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարները ունեցել են հեռախոսային զրույց, որի ընթացքում ընդգծել են, որ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։

Հարթվե՞լ են արդյոք իրենց միջև խնդիրները։

Ո՛չ…

Քանզի ոչ Իսրայելը դուրս եկավ Ադրբեջանից, ոչ էլ հստակ Սյունիքի ճանապարհի խնդիրը հանգուցալուծվեցին։

Սակայն իրանցիների ռազմական և դիվանագիտական ճնշումը ակնհայտ ցույց տվեց բոլոր տարածաշրջանային խաղացողներին, որ իրանցիները ունեն կամք և հնարավորություններ բոլոր միջոցներով պաշտպանել իրենց շահերը և սա հանդիսանում է գլխավոր արդյունքը իրանցիների համար։

Այնպես որ ոչ մի բան առայժմ ավարտված չէ, ավելի շուտ անցել է՝ քրոնիկ դիմակայության փուլ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից