Միխեիլ Սահակաշվիլին մենախուց է տեղափոխվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ռուսթավու բանտում մենախուց է տեղափոխվել, գրել է New Format-ը։

Այս որոշումն ընդունվել է բանտի ղեկավարության կողմից՝ հաշվի առնելով Սահակաշվիլու ցանկությունը։ Քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվել է հարևան ունենալ խցում։

«Հենց այդ պատճառով Սահակաշվիլուն, նրա ցանկության հիման վրա, տեղափոխել են բանտային մենախուց»,- ասված է վրացական քրեակատարողական ուղղիչ գերատեսչության փաստաթղթերում։

Այնտեղ էլ հավաստիացրել են, որ ավելի վաղ տարածված տեղեկություններն այն մասին, թե Սահակաշվիլու խցում քրեական հանցագործներ են, չի համապատասխանում իրականությանը։

Վրաստանի արդարադատության նախարարությունը խնդրել է բժիշկների խումբ ձևավորել Սահակաշվիլու առողջության մոնիթորինգի համար։ Խմբի նպատակն է լինելու Սահակաշվիլու առողջական վիճակի պարբերական հսկումը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհուրդների տրամադրումը, ասել են գերատեսչությունում։