Քաղաքացին տուգանքի մատերիալ չի կամ պարտադիր պատվաստում․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ,

Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2018թ. հունիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի:

Հիմա կներկայացնեմ ձեզ վիճակագրության կոմիտեի պաշտոնական տվյալները 2017, 2018, 2019 և 2020 թվականներին քաղաքացիների նկատմամբ կիրառված ընդհանուր տուգանքների չափերի մասին:

2017թ.- 4.579.961.000 ՀՀ դրամ

2018թ.- 4.019.250.000 ՀՀ դրամ

2019թ.- 6.048.829.000 ՀՀ դրամ

2020թ.- 9.345.585.000 ՀՀ դրամ (ինը միլիարդից ավել)

Հետևությունները թողնում ենք ձեզ: Հոկտեմբերի 7-ի հանրահավաքին շատ մարդ չեկավ, յուրաքանչյուրը մտածում էր, որ իր փոխարեն հարևանը կգնա:

Տեղեկացնում էինք, որ եթե հանրային մեծ պահանջ չձևավորվի, առաջ են տանելու պարտադրանքի գործընթացը: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ ասելով ամենաշատն են տուգանում:

Այս ՊՇՌ հետազոտության և պատվաստման պարտադրանքի մեջ էլ աբսուրդը կայանում է նրանում, որ այս եղանակով իրենք չեն հասնում ռիսկային խմբերին 60+ տարիքի մարդկանց, այլ ընկել են աշխատող մարդկանց հետևից: Աշխատողների մեծ մասը երիտասարդ կամ միջահասակ մարդիկ են, որոնք ռիսկային խմբերում չեն գտնվում: Այսինքն, այս վարչարարությամբ կառավարությունը չի հասնում իրական խնդիր ունեցողին:

Հոկտեմբերի 14-ից հետո, այս օրենսդրության պայմաններում, գործատուները չեն կարող աշխատողներին չթույլատրել աշխատանքի: Եթե չթույլատրեն, պետք է վճարեն դրա համար: Դա էլ են հասկացել և հիմա աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ են շրջանառում:

Հարգելի գործատուներ, Ձեզ վրա դրված չի պարտականություն, որ ստիպեք ձեր աշխատողներին պատվաստվեն կամ ՊՇՌ հետազոտություն անցնեն:

Ձեր վրա այդ մասով դրված է միայն այս պարտականությունը՝ մեջբերում եմ (հավելված 3-ից)՝ տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու ով ապահովում է՝ ախտահանման գործընթացի, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի, Ձև 4-ի, Ձև 5-ի:

Եթե ձեր աշխատողը չբերեց որևէ փաստաթուղթ, ձեզ դրա համար չեն կարող տուգանել, եթե դուք գրանցամատյանները լրացնում եք:

Հիշեցնեմ, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքի բաղադրիչի դեմ: Մարդը պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվել, թե՝ ոչ:

Եթե ձեր իրավունքները կխախտեն դիմեք մեզ: Հետևեք Ազատ կամք նախաձեռնության ֆեյսբուքյան էջին:

 

Արա Զոհրաբյան