Անընկալելի է այն, երբ մեղավորներին մեղադրանք են առաջադրում ոչ թե օրենքով սահմանված ընթացակարգով, այլ մեկ մարդու ցանկությամբ ու թելադրանքով

Թավիշների» ներկայացմամբ, նախքան 44-օրյա պատերազմը մեր երկրում եղած բոլոր բացթողումների հասցեատերը բացառապես «նախկիներն» էին… Արդյունքում «մեղավոր» էին կարգվում պետության Գերագույն գլխավոր հրամանատարներ, պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, մարտական փառավոր ուղի անցած գեներալներ և այդպես շարունակ…

Պատերազմից հետո նորից մեղավորների «շքերթ» է, բայց այս անգամ արդեն «ներկաների» կողմից նշանակված ու պաշտոնազրկված նախարարի, Գլխավոր շտաբի պետի, հերոսի կոչման արժանացած գեներալների և այլոց մասնակցությամբ…

Այն, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում պետականաշինության ոլորտում բացթողումներ եղել են, կան և լինելու են, դա օրինաչափ է և ընկալելի… Սակայն անօրինաչափ և անընկալելի է այն իրողությունը, երբ արձանագրված բացթողումների մեղավորներին «հայտնաբերում» և մեղադրանք են առաջադրում ոչ թե օրենքով սահմանված ընթացակարգով, այլ բացառապես մեկ մարդու ցանկությամբ ու թելադրանքով…

Անկասկած է, որ մեկ մարդու «ցանկությամբ և թելադրանքով» ղեկավարվող երկրի պարագայում ոչ միայն անհնար է հասնել հաջողության, այլև անգամ դժվար է կանխատեսել առողջ տրամաբանության մեջ տեղավորվող որևէ դրական հեռանկար…

 

Արցախի ՊԲ նախկին մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից