Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները

Իրանի բանակն ու «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» համատեղ մասնագիտացված զորավարժություններ են սկսել օդուժի ներգրավմամբ:

Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը՝ նշելով, որ երկրի կենտրոնական անապատային տարածքներում անցկացվող գործողություններն ստացել են «Վելայազի երկնքի պաշտպաններ 1400» խորագիրը:

Բանակայիններն ու ԻՀՊԿ ներկայացուցիչները զանգվածային օդային վարժություններ են իրականացնում, որոնց նպատակն է ամրապնդել մարտունակությունն ու պաշտպանունակությունը երկրի օդային տարածքը թշնամիներից պաշտպանելու համար:

Բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն, որը օդուժի «Խաթամ ալ-Անբիա» ավիաբազայի հրամանատարն է, հայտարարել է համատեղ լայնարձակ զորավարժությունների մեկնարկի մասին:

Նրա խոսքով՝ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները համատեղում են տարատեսակ մարտավարական գործողություններ և տեխնիկաներ՝ ուղղված տարբեր տեսակի սպառնալիքների դիմագրավելուն: