Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը երկօրյա այցով գտնվում է ՌԴ-ում,  Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի դժվար ժամանակները Ռուսաստանի և Ռուսական Ուղղափառ եկեղեցու աջակցությամբ:

«Մենք միշտ զգացել ենք Ռուսական Ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն: Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»,- «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ ասել է կաթողիկոսը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Կիրիլ Պատրիարքը հոկտեմբերի 12-ին և 13-ին հանդիպումեր է անցկացնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ Ալլահշյուքար Փաշազադեի հետ: Հոկտեմբերի 13-ի կկայանա եռակողմ հանդիպումը: