Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները մոտեցել են Ռուսաստանի սահմանին

Զույգ ամերիկյան B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներ թռիչքներ են կատարել Լիտվայի վրայով՝ մոտենալով Ռուսաստանի սահմանին, հայտնել են Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունում: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաքելության նպատակն էր բարձրացնել հրետանավորների պատրաստականությունն ու փոխազդեցությունը, որոնք պատասխանատու են ցամաքային ուժերին աջակցելու և օդային հարվածների համակարգման համար», – ասել են Պենտագոնում:

Ռմբակոծիչները Եվրոպա են տեղափոխվել ԱՄՆ Տեխաս նահանգի ավիաբազայից:

Վերջին շրջանում զգալիորեն աճել է օտարերկրյա հետախուզական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի ակտիվությունը Ռուսաստանի սահմանների մոտ: Պաշտպանության նախարարությունը բազմիցս կոչ է արել իր արևմտյան գործընկերներին հրաժարվել նման գործողություններից, սակայն արձագանք չկա: