Իսկ դուք լսե՞լ եք Արտաշիսյանների, Արշակունիների, Գրիգոր Լուսավորչի մասին․ իրանցի արևելագետի պատասխանը Ալիևին

Իրանցի փորձագետ, լրագրող և արևելագետ Էշան Սոլթանին «Թվիթերի» իր միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցինիկ հայտարարությանը, թե հայերը եկվորներ են և գաղթել են Իրանից:

«Բաքվի խելագար առաջնորդը հայտարարել է, որ հայերը գաղթել են Իրանից:

Երբ պատմություն չունես, պետք է հերքես այլոց պատմական ինքնությունը:

Դուք լսե՞լ եք Արտաշիսյանների և Արշակունիների մասին: Նայեք Արտաշատին:

Հարցրեք, թե ով էր Գրիգոր Լուսավորիչը և ինչպես 1700 տարի առաջ նա քրիստոնեությունը բերեց Հայաստան:

Անգրագետ մարդ»,- գրել է իրանցի փորձագետը: