Պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են տարբեր պաշտոնյաների հայտարարությունները

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արվում են քաղաքական դժգոհություններ առաջ չբերելու կամ դժգոհությունները մեղմելու համար, բայց թմրեցնում են մարդկանց զգոնությունը, բարդացնում են նրանց իրավունքների պաշտպանությունն ու վնասում են երկրի անվտանգությունը»: