Կորոնավիրուսից մահացել է 44 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273 860-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 5618 է:

Կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Հոկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1228 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 44 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6846-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 897 է, ընդհանուր առողջացածներինը՝ 250 055, փաստացի բուժվողները 16 959 են: Մեկ օրում արվել է 7472 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 818 603 թեստավորում: