Թուրքիայի հարավում ռուսաստանցի զբոսաշրջիկ է մահացել

Թուրքիայի հարավում՝ Անթալիայում մահացել է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությանը:

«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է ՌԴ քաղաքացու մահվան փաստը: 1977 թվականին ծնված քաղաքացին Թուրքիայում էր իր ընտանիքի հետ հանգստանալու նպատակով: Մահվան պատճառը հստակեցվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: