Ո՞րն է լինելու խորհրդարանից դուրս պայքարի օրակարգը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ընդդիմության խոստացած փողոցային պայքարի մասին, ի՞նչ օրակարգով է իրականացվելու այդ պայքարը և արդյո՞ք նորից ընդդիմությունը չի ձախողի այն՝ լեգիտիմացնելով այս իշխանություններին։ Անդրադարձանք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով նա քննադատել էր «Ադեկվատներ» նախաձեռնության անդամներին։ Արսեն Նիկողոսյանը փաստեց, որ այսօր ընդդիմությունը միասնական չէ, և անգամ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև լուրջ տարաձայնություններ ու բախումներ կան։ Իսկ նման պառակտված գործունեությամբ հնարավոր չի լինելու ձերբազատվել օրվա իշխանություններից։

Արսեն Նիկողոսյանը խոսեց նաև տարածաշրջանում խաղաղության օրակարգ հաստատելու մասին Փաշինյանի հայտարարություններից՝ ասելով, որ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման դեպքում Փաշինյանի հույսերն անհեթեթություն են, բարբաջանք, ինչը երկիրը կարող է միայն կործանման տանել։

Ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից։ Կուսակցության ներկայացուցիչի կանխատեսմամբ՝ այդ հանդիպումից մենք միայն պետք է վախենանք, քանի որ Ալիևի հետ ամեն հանդիպումից հետո Հայաստանը կորուստներ է ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում