Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների այցն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունը Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Ամարաս վանական համալիր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Այսօր անձնակազմն ապահովել է ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր, ուր մարդիկ այցելում են Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Համալիրի տարածքում խաղաղապահների ներկայությունն ապահովում է անվտանգությունն ու օգնում խուսափել ոչ անհրաժեշտ սադրանքներից կամ հակամարտության վերսկսման փորձերից»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Մարտունու շրջան են ուղեկցել մոտ 70 ուխտավորի՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին: