Չեխիայի վարչապետը խոստովանել է, որ պարտվել է խորհրդարանական ընտրություններում

Չեխիայի վարչապետ և դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշը խոստովանել է, որ իր գլխավորած ANO շարժումը պարտվել է Չեխիայի խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվել են ուրբաթ և շաբաթ օրերին․ շարժումը հավաքել է 27.1 %, 0.6 %-ով պակաս ընտրությունների հաղթողից:

«Ես պետք է ընդունեմ մեր պարտությունը, շնորհավորում եմ Միասին շարժման առաջնորդ պարոն Ֆիալայի հաղթանակի կապակցությամբ: Մենք պարտվեցինք, առաջին հերթին, Պրահայում: Այնուամենայնիվ, չնայած տարբեր շահարկումների ու մեղադրանքների, մենք շատ մեծ տոկոսներ հավաքեցին: Մեր դեմ կար 5 կուսակցություն և շարժում, որոնց միակ նպատակը «Բաբիշին հարվածելն էր»,-ասել է վարչապետը: