Ինչպես պատից կախված զենքն է մի օր կրակում, այնպես էլ բազմաթիվ անգամներ զորավարժություններ անող բանակներն են ռազմական գործողությունների անցնում

Թուրք-ադրբեջանական, թուրք-ադրբեջանա- պակսիտանյան զորավարժություններ, զորավարժանքներ Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերի կողմից օկուպացված հայկական տարածքներում 2020թ․ -ի նոյեմբերի 9-ից հետո անցկացվել է ավելի քան 60 անգամ։ Միջին հաշվարկով ամիսը հինգ զորավարժություն , կամ զորավարժ են անցկացրել։ Աշխարհում չկա որևէ երկիր, որ տարվա կտրվածքով այսքան զորավարժություն, կամ զորավարժանք անցկացնի։

Թվում էր , թե պատերազմի նման ելքից հետո առաջինը հենց Ադրբեջանը ( Թուրքիան) պետք է գնար խաղաղության ճանապարհով, բայց արի ու տես, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը հակառակն են անում իրենց գործողություններով և այդ կերպ հասկացնում, որ Հարավային Կովկասում այլևս իրենք են որոշելու ով ինչպես ապրի, որտեղով ինչ ճանապարհ անցնի, կամ ով անցնի։ Այս քանակի ու տարատեսակ սցենարներով զորավարժություններն ու զորավարժանքները չեն կարող մնալ միայն խաղարկային։

Ինչպես պատից կախված զենքն է մի օր կրակում, այնպես էլ բազմաթիվ անգամներ զորավարժություններ անցնող բանակներն են ռազմական գործողությունների անցնում։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։