Հայաստանի պատմության վերջին 100 տարում առնվազն երեք անգամ նման խոշոր դեպք հայտնի է, երբ նպատակի ու կամքի զուգադրումը տվել է անհրաժեշտ (երբեմն՝ անհնար թվացող) արդյունք․ Գեղամյան

Պարսկերեն խոսքն ասում է «Ցանկանալը կարողանալ է» (خواستن توانستن است)։ Երեկ այս խոսքը կարդալիս մտքումս վերափոխեցի այն այս օրերի համար. մեր դեպքում «ցանկանալը» արժե փոխարինել «կամք»-ով, որովհետև միայն նպատակների հստակության և կամքի առկայության պարագայում է հնարավոր ոչ միայն մոբիլիզացնել առկա ռեսուրսները, այլև ստեղծել նոր ռեսուրսներ։
Հայաստանի պատմության վերջին 100 տարում առնվազն երեք անգամ նման խոշոր դեպք հայտնի է, երբ նպատակի ու կամքի զուգադրումը տվել է անհրաժեշտ (երբեմն՝ անհնար թվացող) արդյունք՝ 1917-1918թթ. Արևելյան Հայաստանում Արամ Մանուկյանի գլխավոր անհավանական, բայց խիստ հստակ պայքարը, որի արդյունքում ծնվեց Առաջին հանրապետությունը, 1919-1921թթ. Սյունիքի համար պայքարը Նժդեհի գլխավորությամբ և 1980-1990-ականներին խորհրդահայ գործիչների պայքարը Արցախի ազատագրման ու վերամիավորման համար, որի արդյունքը անկախ Արցախն էր՝ Քարվաճառից մինչև Արցախ։
Այսօր էլ Հայաստանի անկախության, փրկության ու զարգացման համար պետք է նպատակի ու իսկական կամքի զուգադրում, որը ծնում է այդքան ցանկալի պայքարը։ Իմիջիայլոց, հենց այս երկուսի զուգադրումը կարելի է տեսնել տարածաշրջանի բոլոր երկրներում՝ Ադրբեջանից մինչև Իրան, և հենց դա է բացակայում այսօր հայոց վերնախավերի մոտ։
Այլ բառերով, պայքարն է թելադրում ազատությունն ու բարգավաճումը։ Մնացածը՝ լիրիկա է։

հ.գ. Նկարում Խծկոնք վանքն է, որը գտնվում է ներկայիս հայ-թուրքական սահմանին՝ թուրքական կողմից։

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից։