Հայաստանի գեղատեսիլ Ծաղկաձորում մեկնարկել է «Չեսմուդ» միջազգային բաց մրցաշարը (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին  Ծաղկաձոր քաղաքում մեկնարկել է «Չեսմուդ» միջազգային բաց մրցաշարի բացման արարողությունը և առաջին խաղը: Այն տևելու է մինչև հոկտեմբերի 12-ը։ Մրցաշարին մասնակցում են 11 երկրների ավելի քան 200 շախմատիսներ Ռուսաստանից, Իրանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից և Իսրայելից, այդ թվում՝ 25 միջազգային գրոսմայստեր և 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:

Երկու խմբերով ընթացող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 մլն 250 հազար դրամ է:

Մանրամասները՝ տեսանյութում