Թուրքիայի՝ Կովկաս խցկվելու գինը առայժմ միայն մենք ենք վճարում մեր կյանքով

Թուրքիան ու Ադրբեջանն այսօր Նախիջևանում սկսեցին «Անսասան եղբայրություն – 2021» համատեղ զորավարժություններն ու Երասխում արդեն վիրավոր ունենք։

Մյուս կողմից, Թուրքիայում այսօր իբր ՌԴ լրտեսներ են ձերբակալվում, որոնք ցանկացել են ահաբեկչական գործողություն իրականացնել Թուրքիայի տարածքում, իսկ մենք Մարտակերտում դարձյալ այսօր ունենում ենք թշնամու դիպուկահարի կրակոցից սպանված քաղաքացիական զոհ։

Թուրքիայի՝ Կովկաս խցկվելու գինը առայժմ միայն մենք ենք վճարում մեր կյանքով։

ՌԴ-ին Թուրքիայով հավասարակշռողները ու ՀՀ տարածքով ադրբեջանական ինքնաթիռների՝ դեպի Նախիջևան թռիչքներից հրճվողները, իհարկե, կասեն ՌԴ-ն պետք է շատ ԿՈՇՏ արձագանքի։ Հա, պետք է կոշտ արձագանքի։ Իսկ դուք ձեր անելիքների մասին ասելիք ունե՞ք, վերջապես, թե՞ ձերը սրան-նրան իր անելիքները հիշեցնելն է մենակ։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից