Զրպարտության և վիրավորանքի համար տուգանքի չափերը բարձրացրած օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ

Սահմանադրական դատարանը հրապարակել է  Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը։

Ըստ այդմ, ՍԴ-ն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանդրությանը։ Որոշման մեջ նշվում է, դույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ օրինագիծը հեղինակել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Վիրավորանքի համար նախկին 1 միլիոնի փոխարեն այժմ վիրավորանք հասցնողը կվճարի մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։

Սահմանադրության համապատասխանության հայցով ՍԴ էր դիմել ՀՀ նախագահը։