Այսօր լրացավ Երևանի 2803-ամյակը, այսօր պետք է տոն լիներ

Վա՞տ էր չէ, որ Երևանը խաղաղ էր, որ մարդիկ տոն էին նշում, որ երիտասարդությունը մասնակցում էր իր սեփական քաղաքի տոնին և անկեղծ ուրախանում էր, վա՞տ էր չէ, որ կար տրամադրություն և անկախ դժվարություններից մենք բոլորս միասնական էինք և վստահ, որ հաղթանակած երկրի մայրաքաղաքը պետք է տոնի իր հաղթանակած և վերածնված լինելու տոնը:

Դուք մերժեցիք էս կյանքը, դուք թաղեցիք սերունդների հույսը ու հավատը, դուք ջնջեցիք պատմությունը:

Երևանը դարձավ դագաղների և սև լենթերի քաղաք, Երևանը դարձավ ատելության և սևի ու սպիտակի մայրաքաղաք և արվեց ձեր ձեռքով, դա արվեց այս օրը չնշելու, տոնը վերացնելու, մարդկանց պախարակելու, իրենց արված աշխատանքը սևացնելու համար և շվոնդերների ու շարիկովների ժամանակը ապահովելու համար:

Ցավ և ուրիշ ոչինչ…

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից