Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Բոլոնիայի համալսարանի բարձրագույն մեդալով (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որ պետական այցով գտնվում էր Իտալիայում, երեկ՝ հոկտեմբերի՝ 8-ին, Բոլոնիայի համալսարանում պարգևատրվել է կրթօջախի բարձրագույն՝ Sigillum Magnum մեդալով։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին այցելել է Բոլանիա՝ Հյուսիսային Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանի մայրաքաղաք, և հյուրընկալվել Բոլոնիայի համալսարանում։