ԱՄՆ-ը գծել է երրորդ համաշխարհային պատերազմի քարտեզը

Ամերիկյան The Sun թերթը գծել է աշխարհի քարտեզը՝ նշելով այն վայրերը, որտեղից կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը: News.am-ի փոխանցմամբ՝ պատկերը տեղադրվել է թերթի կայքում:

Ըստ հեղինակների՝ գլոբալ ռազմական հակամարտությունը կարող է սկսվել Թայվան կղզու (որի նկատմամբ հավակնություններ ունի Չինաստանը), Քաշմիրի (վիճելի շրջան Հնդկաստանի և Չինաստանի միջև), Հորմուզի նեղուցի համար (որը գտնվում է Իրանի և ԱՄԷ-ի ջրերում) և միջուկային հրթիռներով ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի փոխադարձ ռմբակոծություններով:

Բացի այդ, երրորդ համաշխարհայինը, ըստ The Sun-ի հեղինակի, կարող է զարգանալ Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտություններից, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև միջուկային պատերազմից: Այնուամենայնիվ, ամենահավանական սցենարը The Sun-ը համարել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև ռազմական հակամարտությունը Թայվանի պատճառով, որը կարող է վերածվել գլոբալ հակամարտության: