Մերկելը կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16 -ին կայցելի Թուրքիա ՝ քննարկելու երկկողմ գործընկերություններն ու միջազգային համագործակցությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիյեթ»  պարբերականը՝ հղում անելով Անգելա Մերկելի  մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտի հայտարարությանը:

Հայտարարության համաձայն՝ Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում:

Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում ՝ ԵՄ -ի հետ Թուրքիայի համագործակցությունը և փախստականների պաշտպանությունը: