Պայթյուն՝ Աֆղանստանի մզկիթներից մեկում․ գրեթե 100 մարդ մահացել է

Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ նահանգում գտնվող շիաների մզկիթում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մոտ 100 մարդ է մահացել, տասնյակ վիրավորներ կան: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Aamaj News-ին, որը կադրեր է հրապարակել դեպքի վայրից:

Ինչպես հաղորդվում է, հարձակումն իրականացվել է, երբ մարդիկ հավաքվելիս են եղել աղոթելու համար: Նախնական տվյալներով՝ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել:

https://twitter.com/i/status/1446418069384048641