Անընդհատ որոշակի բախումներ են լինում, դիրքային զիջումներ են լինում, ոչ ոք չի խոսում, քար լռություն է (տեսանյութ)

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային վերահսկողություն» ՀԿ նախագահ, պահեստազորային սպա  Արթուր Գրիգորյանը անդրադարձ կատարեց Սյունիքում առկա լարվածությանը, սահմանում կատարվողին՝ ընդգծելով, որ Հայաստանի սահմանները իր ողջ երկայնքով վտանգված է, քանզի թշնամին տեղակայում է մեծ թվով ծանր և թեթև զինտեխնիկա և մեծաթիվ ադրբեջանական բաշիբոզուկներ։

Սպան ընդգծեց, որ գրեթե ոչ մի տեղեկություն չի տրվում սահմանում տիրող վիճակի մասին․ «Երասխի կողմից գրեթե ամեն օր վիրավոր ենք ունենում, Սյունիքում լարվածություն կա, անընդհատ որոշակի բախումներ են լինում, Կութում բախումներ են լինում, Վարդենիսում բախումներ են լինում, դիրքային զիջումներ լինում են, ոչ ոք չի խոսում դրա մասին, քար լռություն է», – հավելեց Արթուր Գրիգորյանը:

Պահեստազորի սպան խոսեց նաև Երևանի մետրոյում ձերբակալված անձանց մասին, ոքվեր նկարահանել են անցուդարձը և ահազանգեց նաև, որ օգոստոսին Երևան մետրոպոլիտենում՝ Բարեկամության և Գարեգին Նժդեհի կայաններում 2 լրտես են ձերբակալել, որի մասին նույնպես լռում են։

Մանրամասները՝ տեսանյութում