Պետական վերաինտեգրման ծրագրով բնակվարձի փոխհատուցում է ստացել 15 ընտանիք

Ընթացիկ տարում պետական վերաինտեգրման ծրագրով բնակվարձի փոխհատուցում են ստացել 15 ընտանիքներ (41 անձինք)` Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիները։

Հայաստանի Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ Ծրագրի շրջանակներում Միգրացիոն ծառայության կողմից իրականացվել են ուղղորդիչ խորհրդատվություն՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում բոլոր վերադարձողների համար, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 60 հազար դրամի չափով՝ միայն հարկադիր վերադարձողների համար:

-Անցյալ տարի բնակվարձի փոխհատուցման բաղադրիչից օգտվել են 10 ծահառուներ (17 անձ)՝ Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից։

-Հարկ է նշել, որ վերադարձի քաղաքականության մշակման և մասնավորապես՝ ծրագրի հիմքում ընկած է մարդկանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։