Իրանը փաստացի թաղում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական նպատակահարմարությունը

Տարածաշրջանային մեծ խաղը շարունակվում է։

Թուրքիան և Իրանը փակել են իրար առջև բեռնատար մեքենաների տրանզիտը։

Իրանը հասցրել է հակաադրբեջանական քարոզչությունը ամենաբարձր մակարդակի և շարունակում է զորք կուտակել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։

Պակիստանը և Թուրքիան իր հերթին զորք են տեղակայում Իրանի հետ սահմանամերձ գոտիներում։

Ադրբեջանում ըստ անգլիական մամուլի հայտնվել են իսրայելական գերժամանակակից կործանիչներ՝ «F 35», որոնք կարող են հարվածել իրանական միջուկային ենթակառուցվածքներին։

Թուրքերը և ադրբեջանցիները անցկացնում են շտապ զորավարժություններ՝ Նախիջևանում։

Միայն վերջին երկու օրվա ընթացքում Բաքու են ժամանել 8 իսրայելական ռազմական բեռներ փոխադրող ծանր ինքնաթիռներ։

Իսրայելական քաղաքական վերնախավը «դուխ» է տալիս Ադրբեջանին տարբեր հանրային հարթակներում, որ վերջինս չվախենա Իրանի հետ բախումից։

Ադրբեջանը սկսել է իր տարածքում իրանամետ շրջանակների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ։

Ռուսաստանը տարածաշրջանում իրանական ռազմա-դիվանագիտական տեղաշարժին վերաբերվում է շատ պոզիտիվ՝ «նեյտրալիտետով»։

Ամերիկացիները բնավ չեն շտապում «դատապարտել» Իրանին, ինչը նյարդայնացնում է ադրբեջանական վերնախավին։

Իրանը փաստացի թաղում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական նպատակահարմարությունը, առաջարկելով և ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՎ՝ Հարավ-Հյուսիս նախագիծը։

Չինաստանը ուշադիր հետևում է, սակայն կարծես թե չունի էական առարկություններ իրանական ակտիվության հետ կապված։

Տարածաշրջանային մեծ խաղի այս հատվածը առայժմ հեռու է հանգուցալուծումից։

Եվ միայն Հայաստանի գերխաղաղասեր, սուպերարհեստավարժ, պողպատե և միաժամանակ թավշյա իշխանությունները, ոչ հավես ունեն, ոչ էլ հետաքրքվում են, թե տարածաշրջանային ինչ «ղումար» է ընթանում մեր սուվերեն տարածքների համար։

Լուրջ եմ ասում, ՀՀ-ի «հպարտ» իշխանությունները խորապեա թքած ունեն իրավիճակին պատշաճ և համահունչ արձագանքելու վրա, քանզի ըստ իրենց՝ գույություն ունի երկու «պողպատե» հանգամանք։

  1. Իրենցից արդեն ոչ մի բան կախված չէ, բոլոր առումներով։
  2. Միևնույն է, ինչ ուզում է լինի, մեղավոր են հռչակվելու «սևերը», «նախկինները», «դավադիր ուժերը», մի խոսքով շուրջ բոլորը՝ բացի իրենցից։

Չե՞ք հավատում…

հարցրեք յուրաքանչյուր «հպարտ քաղաքացու», նա ձեզ ամբողջ «ճշմարտությունը» մի անգամից կպատմի։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից