Արևմտյան Հայաստանում հայերը վերադառնում են իրենց արմատներին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արագած Ախոյանը։

Հաղորդման հյուրը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը՝ Արևմտյան Հայաստանում ծպտյալ հայերի հետ հայապահպան ծրագրերի իրագործում, որի կարևոր նպատակներից է մեր պատմական հայրենիքում հայկական հզոր ներկայությունը։

Ովքե՞ր են ծպտյալ հայերը, քանի՞ տոկոս են կազմում տվյալ տարածքում և ինչպե՞ս են ապրում։

Արագած Ախոյանը ներկայացրեց, թե ինչը իրեն ստիպեց նման առաքելություն ստանձնել և դա դարձնել իր կյանքի գործը։ Ըստ նրա՝ Արևմտյան Հայաստան՝ իր նախնիների տուն այցելությունը ոգևորող խթանն էր, որից հետո ստեղծվեց հիմնադրամը, և նա արդեն 40 այցելություն է իրականացրել մեր պատմական հայրենիք, փորձել արթնացնել հայերին ու վերադարձնել ակունքներին, արմատներին։

Պարոն Ախոյանը ներկայացրեց, թե ի՞նչ խնդիրների ու դժվարությունների են հանդիպել այդ ճանապարհին, դրանցից մեկը թերևս այդ մարդկանց հոգեբանական վախի պատնեշը հաղթահարելն է, ինչը այնքանով է ստացվել, որ նրանցից շատերը կնքվել ու քրիստոնյաներ են դարձել։

Խոսեցինք նաև Թուրքիայի դիմաց այսօրվա մեր իշխանությունների գլխահակ քաղաքականությունից։ Հիմնադրամի գործունեության հիմքում միշտ եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու հետևանքների վերացումը, իսկ իմքայլական իշխանությունները փորձում են թուրքական նախապայմաններով հայ-թուրքական բարեկամության հիմք դնել։ Մինչդեռ դրանով կդրվի մեր պետության վերացման հիմքը։

Մանրամասները՝ տեսանյութում