Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Դմիտրի Մուրատովին և Մարիա Ռեսային

2021թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել են «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ամերիկացի-ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կոմիտեն կարևորել է նրանց՝ «խոսքի ազատությունը պաշտպանելու ջանքերը, որը ժողովրդավարության և տևական խաղաղության նախապայման է»:

Նշվում է, որ Մուրատովը դարձավ Ռուսաստանի երրորդ քաղաքացին, ում շնորհվել է Խաղաղության մրցանակ։ Մինչ այդ մրցանակը ստացել էին իրավապաշտպան Անդրեյ Սախարովը և ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Նոբելյան շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին: Մրցանակները տրվում են ակնառու գիտական հետազոտությունների, հեղափոխական գյուտերի, մշակույթի կամ հասարակության զարգացման մեջ մեծ ներդրումների համար:

Դափնեկիրներն այս տարի կստանան դիպլոմ, ոսկե մեդալ և դրամական պարգև՝ 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1,2 միլիոն դոլար):