Այսօր զինծառայողները, ԱԻՆ, ԱԱԾ աշխատակիցները վտանգված են (տեսանյութ)

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն ահազանգեց, որ այսօր զինծառայողները, ԱԻՆ, ԱԱԾ աշխատակիցները վտանգված են՝ հաշվի առնելով  գերիների մարմիններից օրգանների բացակայության փաստն ու ՀՀ Առողջապահության նախարարի սույն թվականի ապրիլի 26-ին ստորագրած հրամանը՝ առ այն, որ դիակներից կարելի է օրգաններ փոխպատվաստել՝ քաղաքացու գրավոր անհամաձայնության բացակայության դեպքում։

LIVEnews-ի հարցին, թե նախարարի խոսքից կարելի՞ է ենթադրել, որ հայաստանյան իշխանությունները գերիների հարցում համագործակցային են աշխատում, տիկին Խաչատրյանը արձագանքեց, որ հաշվի առնելով այս իշխանության վարած քաղաքականությունը՝ չի վստահում նրանց։

Ասուլիսի բանախոսներ Մարինա Խաչատրյանը և Արթուր Գրիգորյանն անդրադարձ կատարեցին նաև Կառավարության նիստում չզեկուցվող հարցերից մեկին (ԱԱԾ պետի)՝ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ որդեգրման մասին հարցին, որին ոչ մի փաստաթուղթ կցված չէ, ի տարբերության այլ չզեկուցվող հարցերի։ Բանախոսները ահազանգում են, որ այս խնդիրը շատ կարևոր և վտանգավոր է, քանզի պատերազմի հետևանքով շատ երեխաներ մնացել են որբ, և կարող ենք ունենալ կասկած, որ այստեղ կարող են լինել խարդախություններ, երեխաների վաճառքի դեպքեր, ապօրինի քայլեր, հակաազգային քայլեր։

Մանրամասները՝ տեսանյութում